Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չեխիայի նախագահը խոսեց հավելյալ քայլերի մասին

Չեխիայի նախագահը խոսեց հավելյալ քայլերի մասին
10.06.2016 | 08:35

Հայաստան ժամանած Չեխիայի նախագահը գրեթե վստահեցրեց, որ սկսելու են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց։ Նկատենք, որ անցած տարի էլ Չեխիայի նախագահը խոսեց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, կարո՞ղ ենք ակնկալել, որ այս տարի այն նաև գործ կդառնա՝ հարցրինք ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին։

«Համենայն դեպս, Չեխիայի նախագահը հայտարարեց, որ հորդորելու է և կառավարությանը, և պառլամենտին, որպեսզի սկսեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց։ Այո, անցած տարի Չեխիայի նախագահն ասել էր, որ Ցեղասպանության ճանաչման կողմնակից է, սակայն այժմ նա խոսեց հավելյալ քայլերի մասին։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա»,- ասաց փոխնախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ