Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հռոմի Պապը Հայաստանում է (տեսանյութ)

Հռոմի Պապը Հայաստանում է (տեսանյութ)
24.06.2016 | 16:42

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Alitalia ավիաընկերության ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Օդանավակայանում սկսվեց Պապի դիմավորման արարողությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների մասնակցությամբ: Դեպի Հայաստան թռիչքի ընթացքում, ավանդույթի համաձայն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային:

Վատիկանի ռադիոյի հաղորդագրության համաձայն՝ հեռագրում ասված է. «Մինչ պատրաստվում եմ Հայաստան Առաքելական այցելություն կատարելու, մխրճվելու համար այդ ժողովրդի հինավուրց իմաստության մեջ, նրանց հաստատելու իրենց հավատքին մեջ, աջակցելու նրանց ի գործ դրած որևէ ջանքին՝ խաղաղությանը և համերաշխությանն ի սպաս, պարոն նախագահ, Ձեզ և Իտալիայի համայն ժողովրդին եմ ուղղում սիրալիր ողջույններս, քաջալերում եմ Իտալիայի ժողովրդին՝ կանգուն մնալու զորակցության առաջնակարգ գծին վրա, նայելով ապագային, հույսով ու վստահությամբ»։


Օդանավակայանից Հռոմի պապը մեկնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիաժին, որտեղ ի պատիվ նրա այցի կատարվեց Հրաշափառի արարողությունը, հովվապետերը բարի գալստյան խոսք ուղղեցին հավատացյալ ժողովրդին:

Տեսանյութ

Ուղիղ միացումներ Էջմիածնից ու Երևանից (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ