Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կտարածի

Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կտարածի
24.04.2017 | 14:26

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածելու՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուռը։

«ԱՄՆ նախագահի հայտարարություն կլինի այսօրվա հետ կապված, որը մենք կզետեղենք մեր կայքում՝ անգլերեն և հայերեն»,- ասաց նա։ Հարցին, թե հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը, Ռաֆիկ Մանսուռը պատասխանեց, որ իրավասու չէ իր նախագահից առաջ անցնել։

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ