Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն վստահ են՝ վաղը խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն վստահ են՝ վաղը խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու
16.04.2018 | 13:45

ՀՅԴ-ն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է՝ վաղն իրենք խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավաստիացրեց, որ այսօր առանց խոչընդոտի, անարգել եկել է Ազգային ժողով և համոզված է, որ վաղը ևս անարգել մտնելու է խորհրդարան։ Իշխող կոալիցիայի երկու խմբակցությունների ղեկավարները վստահեցնում են, որ վարչապետի ընտրության քննարկումները տեղի են ունենալու Ազգային ժողովում։ «Վարչապետը ծնվելու է խորհրդարանից», - ասաց Ռուստամյանը։ «24 ժամ է մնացել, կգանք, կընտրենք ու կտեսնեք», - ասաց Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 3649

Մեկնաբանություններ