Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը
25.04.2018 | 16:28

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ծանր ներքաղաքական իրավիճակը վերջին տասնամյակների հակաժողովրդական իշխանությունների վարած կործանարար սոցիալ-տնտեսական քաղաքականության և համատարած անարդարության մթնոլորտի արդյունքն է, ինչը փողոց է դուրս բերել տասնյակ հազարավոր ցուցարարների: Ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակից դուրս գալու միջոցը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ընտրական օրենսգրքի անհապաղ փոփոխության, ընտրությունները միայն համապետական համամասնական ցուցակով, արդար և թափանցիկ անցկացնելու մեջ: Միաժամանակ ընդգծում է, որ, անկախ ներքաղաքական փոփոխությունից, ոչ մի դեպքում չպետք է կասկածի տակ դնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:


Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ