Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նաիրա Զոհրաբյան. Փաշինյանի աքիլեսյան գարշապարը խորհրդարանական այս մեծամասնությունն է

Նաիրա Զոհրաբյան. Փաշինյանի աքիլեսյան գարշապարը խորհրդարանական այս մեծամասնությունն է
30.01.2020 | 14:23

«Հրապարակը» գրում է. «Ի՞նչ չեք կիսում «Իմ քայլի» հետ՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Կիսելիք չունենք, պարզապես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը նաև խորհրդարանական այս մեծամասնությունն է, որ կատաղի դաժանությամբ մսխում է Փաշինյանի հանրային վստահությունը, և եթե իրենք ուզում են խորհրդարանը վերածել բալագանի, «օք» է, կտեսնենք` ով ում կպարտվի ու ով ում կհաղթի։ Եթե իրենց թվում է, որ մտնելով անձնական դաշտ՝ մենք հնարավոր է ընկրկենք ու անձնական դաշտում չենք կարող հակադարձել, պիտի հիասթափեցնեմ իրենց․ թող վստահ լինեն՝ մենք արձագանքելու ենք ցավոտ` շա՜տ ցավոտ»: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենք էս գլխից ասում են, որ համաձայն չեն կիսանախագահական կառավարմանը, սակայն փոքրիկ պաուզայից հետո հավելում են` կամ խորհրդարանական, կամ ամբողջական նախագահական։ Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը, եթե քննարկումները «հանգեցնեն» լիարժեք նախագահականի, որտեղ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ «Ես գրեթե վստահ եմ, որ կառավարման փոփոխություն չի լինելու, իրենց միակ նպատակը Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելն է»:


Տեսակետ կա, որ պառլամենտը ևս կցրվի։ «Ոչինչ այլևս չեմ բացառում, մանավանդ որ այս պառլամենտն ունի «զրո» քաղաքական բովանդակություն»: Ասվում է` երբեք մի ասա «երբեք»․բոլոր դեպքերում, դուք կհամագործակցե՞ք Արթուր Վանեցյանի հետ, եթե նոր վարչապետի թեկնածության հարց առաջանա։ «Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է` ոչ, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք, ունենք մեր օրակարգը»»:

Դիտվել է՝ 5925

Մեկնաբանություններ