ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախում բնակելի տները կորցրած անձիք 250 հազար դրամ աջակցություն կստանան

Արցախում բնակելի տները կորցրած անձիք 250 հազար դրամ աջակցություն կստանան
10.12.2020 | 12:49

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նախարարն ասաց, թե նախագիծը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին որոշ գյուղերից տեղահանված են, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու», - նշեց նախարարը: Առաքելյանն ասաց, որ այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամ աջակցության տրամադրում և չափահաս, և անչափահաս երեխաների մասով:

Դիտվել է՝ 4565

Մեկնաբանություններ