Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրացական ֆուտբոլի տրիումֆն ու հայկական ֆուտբոլի շարունակվող նահանջը

Վրացական ֆուտբոլի տրիումֆն ու հայկական ֆուտբոլի շարունակվող նահանջը
27.03.2024 | 16:15

Մեր հարևան Վրաստանի հավաքականը, իր պատմության մեջ առաջին անգամ, դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական անգամ պարտվեց, այս անգամ՝ Չեխիային։ Հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովն այդ պարտություններում իր մեղքի բաժինն ունի, սակայն նա ի՞նչ կարող է անել, եթե հավաքականի խաղացողները կատարողական վարպետություն չունեն, եվրոպական հայտնի ակումբներում չեն խաղում։

Հայաստանում թույլ է զարգացած մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտբոլի ֆեդերացիան, թեև հասարակական կազմակերպություն է, սակայն եղել ու մնում է քաղաքական իշխանությանը կից, այն փող մսխող, ոմանց անձնապես հարստացնող հիմնարկ է։ Հայկական ֆուտբոլը վաղուց հիվանդ է, պետք են բարեփոխումներ, սակայն ֆեդերացիայի ղեկավարությունը ոչինչ չի ցանկանում փոխել ու չի կարող փոխել։ Այդ ղեկավարությանը մնում է, Նիկոլ Փաշինյանի նման, հպարտանալ մեր հավաքականի պարտություններով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 13770

Մեկնաբանություններ