Տեր Աստված, հանուն մեր նահատակ Սրբերի` Դու գործիր մեր մեջ, Տե՛ր: Մենք մոլորյալ ենք, տկար ու անարժան... գթա, Տե՛ր, և ողորմիր, փրկիր երևելի և աներևույթ թշնամուց. ամեն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...