ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2024 | 00:01

Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Կարապետին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոց առաքելոց, մարգարէից եւ մարտիրոսաց եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, բարեխօսութեամբ եւ աղօթիւք սրբոց Հիպերիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան, եւ Սեւերիանոսի Սեբաստացւոյն, Բաբելայ ծերոյն եւ ութսուն եւ չորից աշակերտաց նորին, որոց այսօր է յիշատակ, եւ ամենայն սրբոց Քոց, Տէ՛ր, որք միացան ի սէր Աստուածութեանդ Քո, յիշեա՛ զհոգիս ննջեցելոց մերոց եւ ա՛յց արա ի Քում գալստեանդ. աղաչեմք:

Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

Եւ եւս առաւել զյորդորումն սիրոյ եւ զգործս բարեաց պարգեւել մեզ խնդրեմք:

Տո՛ւր մեզ, Տէ՛ր Աստուած:

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ