Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խաղաղ անհնազանդության մասին հիշեցում հարկային հայտարարագրերի և տրանսպորտի սակագների համատեքստում

Խաղաղ անհնազանդության մասին հիշեցում հարկային հայտարարագրերի և տրանսպորտի սակագների համատեքստում
16.01.2025 | 17:53

Մարդիկ դիմում են խաղաղ անհնազանդության գործողությունների, երբ համարում են, որ տվյալ իշխանությունը չի ներկայացնում իրենց շահերը կամ, առնվազն, որևէ գործողությունով արդար չի վարվում քաղաքացիների հետ:

Քանի որ ցանկացած իշխանություն իր ուժը ստանում է մարդկանցից, այսինքն, մարդկանց ենթարկվելու պատրաստակամությունից, ապա մարդկանց միասնական համատարած չենթարկվելը որևէ որոշման դա դիրքրոշման արտահայտման՝ խաղաղ անհնազանդության ձև է, որն աշխատում է միշտ առանց բացառության: Օրինակ, եթե 200 հազար մարդ հետևեն որևէ քաղաքական ընդդիմադիր առաջնորդի կոչի կամ հորդորի՝ ցույց տալու իրենց անհնազանդությունը, չհամագործակցությունը և չկատարեն որևէ գործողություն, օրինակ, հայտարարագրեր ներկայացնել կամ տրանսպորտի մեծ վճարը չկատարել, բայց օգտվել, ապա համակարգը չի կարողանալու ընդդիմանալ, չի կարողանալու տուգանել կամ պատժել այդքան մարդու, և դա կքալու է քաղաքացու որոշման ներքո:

Խաղաղ անհնազանդությունը միայն փողոց փակելով չէ, ավելին ասեմ, փողոց փակելն այդ անհնազանդության ամենատարրական և ոչ այդքան արդյունավետ ձևերից է:

Լայն զանգվածների ականջերին հասու լսարան ունեցող քաղաքական անձինք իրականում կարող են մեծ պրոցեսներ գեներացնել Հայաստանի ներկա պայմաններում, եթե կա հաշվարկ, պլան, քաղաքական օրակարգ և գործուն ցանց:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4096

Մեկնաբանություններ