«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեր խնդիրը, նախ և առաջ, ներքին համերաշխության վերականգնումն է

Մեր խնդիրը, նախ և առաջ, ներքին համերաշխության վերականգնումն է
26.03.2025 | 17:05

Արդեն 5-րդ տարին կլինի, ինչ սրանց բացատրում ենք, որ զիջումը խաղաղություն չի՛ կարող բերել, այլ պարտադրելու է նոր զիջումներ։

Հայաստանի ներկա արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան՝ հասնել խաղաղության ամեն գնով։ Իսկ այդ գինը թշնամուն մինչև վերջ զիջելն ու հանձնվելն է։

Զիջումը Հայաստանի գլխին կախված մահվան ուրվական է, որը, հասնելով անդառնալիության կետին, վերածվում է պանդորայի արկղի։ Ցավոք, այդ կետը արդեն անցել ենք:

Հիմա էլ, այսքան հակապետական գործունեությունից հետո, մեր խնդիրը այլևս ոչ միայն բանակի վերակառուցումն է, ավելի շուտ` պետության, այլև ու նախ և առաջ՝ ներքին համերաշխության վերականգնումը, որը, թերևս, ավելի դժվար խնդիր է, քան՝ բանակի վերակառուցումը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10871

Մեկնաբանություններ