Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Հայելու առաջ

Հայելու առաջ
13.11.2025 | 13:01

- Հարևան, բա հիմա ո՞նց ենք իմանալու՝ 4-րդ կարգի հաց ենք ուտու՞մ, թե մի այլ կարգի։

- Էդ ստուգելու մենակ մի ձև կա, Վաղո։

- Ի՞նչ ձև։

- Ծամելուց մեկ-մեկ պիտի աչքի տակով նայես հայելուն․ եթե ծամելդ որոճալու նման ա՝ ուրեմն ծամածդ 4-րդ կարգի ա։

- Վայ քու արա, յանի քիչ դարդ ունեինք, հիմա էլ պիտի հայելու առաջ հաց ուտենք։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5826

Մեկնաբանություններ