ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Հրապարակայնորեն Դրախտում հայտնվելու ցանկություն արտահայտած Թրամփը բռնել է Դժոխքի ճանապարհը

Հրապարակայնորեն Դրախտում հայտնվելու ցանկություն արտահայտած Թրամփը բռնել է Դժոխքի ճանապարհը
01.12.2025 | 11:39

ԱՄՆ-ի նախագահին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի Նոբելյան մրցանակ պետք է տալ

Մի առիթով արդեն գրել եմ, որ ԱՄՆ- ի լավագույն նախագահը նա է, որը գտնվում է չորս տախտակի միջև: Դեմոկրատ լինի, թե հանրապետական՝ գրեթե նույն կեղտն է տարբեր կեղտամանների մեջ, տարբերությունը մեծ չէ: Նրանք այս կամ այն կերպ, այս կամ այն չափով նույն դիվային ուժին են ծառայում, բոլորն էլ Սատանայի ծառաներն են՝ լինելով ջհուդամասոնական ոճրախմբի անդամներ կամ նրանց կամակատարներ, վեցանոցներ:

Այսօր հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին: Սա արդեն, ըստ էության, պատերազմի հայտարարում է Վենեսուելային՝ Ռուսաստանին ու մեզ բարեկամ երկրին: ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի այս ագրեսիվ, չհիմնավորված, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ու հանցավոր նախաձեռնությունը ժամեր կամ օրեր հետո արդեն կարող է վերածվել ռմբակոծությունների և հրթիռակոծությունների, հանգեցնել բազմահազար մարդկային զոհերի, ահավոր ավերածությունների, անլուր տառապանքների և աննկարագրելի ողբերգությունների, ընդ որում, ընդգծում ենք, առավելապես անմեղ, այսինքն՝ թմրաբիզնեսի հետ որևէ առնչություն մարդկանց, հայրենիքի և պետության առջև իրենց պարտքը կատարող զինվորականների, ինչպես նաև երկրի շարքային քաղաքացիների շրջանում:

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կոչ է արել բոլոր ավիաընկերություններին Վենեսուելայի օդային տարածքը համարել փակ: Նա հայտարարել է, որ Վենեսուելայի և հարակից օդային տարածքները փակ են բոլոր թռիչքների համար:

Մինչ այդ Իսպանիայի և Պորտուգալիայի իշխանություններն իրենց ավիաընկերություններին խորհուրդ էին տվել առաջիկա օրերին չթռչել Վենեսուելայի օդային տարածքում:

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրավաճառներին և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը և նրա շրջակայքը համարել ամբողջովին փակ»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցի իր էջում:

Սա նշանակում է, որ Թրամփի այս հայտարարությունից հետո ԱՄՆ- ն իրեն իրավունք է վերապահում խոցել ու կործանել Վենեսուելայի օդային տարածքում հայտնված ցանկացած թռչող օբյեկտ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, ԱԹՍ և այլն՝ լինի այն ռազմական թե քաղաքացիական, Վենեսուելային պատկանող թե ցանկացած այլ պետության: Այսպիսով չափազանց պայթյունավտանգ վիճակ է առաջանում: Թրամփի որոշումը ՄԱԿ- ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արտոնված չէ, հետևաբար ցանկացած պետություն իրավունք ունի անտեսելու այն:

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, թե ինչ կլինի այն բանից հետո, եթե ԱՄՆ- ի զինված ուժերը խփեն Վենեսուելա ուղևորված և այդ պետության օդային տարածք մտած Ռուսաստանի կամ Չինաստանի ռազմական կամ քաղաքացիական ինքնաթիռը, որոնք, բացառված չէ, արհամարհեն միջազգային իրավունքի խախտմամբ կայացված Թրամփի որոշումը: Առաջիկայում կհիմնավորենք, որ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի, այնպես էլ մարդկության՝ Սատանային չծառայող ողջ հատվածի համար շատ վատ են լինելու հետևանքները նաև այն դեպքում, եթե վերոնշյալ պետությունները վախենան Թրամփի որոշումից և ընդհանրապես դադարեցնեն իրենց ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ:

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պառակտում է դրսևորվում Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, ուստի հակամարտության հետագա սրումը կախված է նրանից, թե ում կարծիքը կհաղթի. այս մասին Газета.ru- ինհայտնելէ քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը։

«Մենք Թրամփի վարչակազմի կողմից տեսնում ենք բազմակողմանի ազդանշաններ,- ասել է Դուդակովը։- Մի կողմից՝ ամերիկյան մամուլում արտահոսքեր են եղել այն մասին, որ Թրամփը Մադուրոյի հետ առաջին հեռախոսային բանակցություններն է անցկացրել շատ երկար ժամանակ։ Եվ չի կարելի բացառել, որ այդ բանակցությունների շրջանակներում քննարկվել են դեէսկալացիայի հնարավոր սցենարները։ Բայց, միևնույն ժամանակ, Թրամփը հրապարակայնորեն շարունակում է բարձրացնել տոկոսադրույքները և դիմակայության աստիճանը, և, մասնավորապես, կատարել է Վենեսուելայի երկնքում դե ֆակտո ոչ թռիչքային գոտի ստեղծելու կոչ:

Այստեղ կարող են լինել տարբերակներ, քանի որ մենք տեսնում ենք, որ Թրամփի թիմի ներսում այժմ լուրջ պառակտում է դրսևորվում Վենեսուելայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի պատճառով։ Այս կապակցությամբ հնարավոր է սցենար, որի դեպքում, այնուամենայնիվ, որոշիչ լինի ռեալիստ- պրագմատիկների դիրքորոշումը, ինչպես Ջեյ Դի Վենսի, և այդ դեպքում կհաջողվի խուսափել Վենեսուելայում մեծ հակամարտության իրավիճակից։ Թրամփը միգուցե սահմանափակվի երկրի տարածքին խորհրդանշական հարվածներով, հայտարարի, որ թմրակարտելների ենթակառուցվածքը ոչնչացվել է, և դրանով ամեն ինչ ավարտվի։

Բայց, միևնույն ժամանակ, եթե որոշիչ լինի Մարկո Ռուբիոյի՝ պետքարտուղարի և Վենեսուելայի դեմ պատերազմի գլխավոր լոբբիստի նման բազեների դիրքորոշումը, այդ ժամանակ ես չէի բացառի լուրջ էսկալացիան»:

Դուդակովն ընդգծել է, որ հակամարտության շարունակման դեպքում ԱՄՆ- ը կարող է փորձել հրթիռային հարվածների միջոցով հեռացնել վենեսուելական իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց տեղը զբաղեցնի «արևմտամետ ընդդիմությունը»:

«Այդ էսկալացիայի շրջանակներում ԱՄՆ- ն կփորձի հրթիռային հարվածների միջոցով սպանել Վենեսուելայի իշխանության մեծ թվով ներկայացուցիչների, որպեսզի փորձի գլխատել երկրի ղեկավարությանը և հետո Վենեսուելայի ղեկավարության մեջ դնել ամերիկամետ, արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչներից մեկին, ինչպիսին Մարիա Մաչադոն է, որը վերջերս արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի,- ասել է քաղաքագետը:- ԱՄՆ- ն, սակայն, պետք է խուսափի այդ սպառնալիքից: Նման սցենար ես չէի բացառի։ Այնուամենայնիվ, այստեղ շատ բարձր ռիսկեր կան։ Այդ հրթիռային հարվածները կարող են ոչնչի չհանգեցնել, կարող են չվնասել Մադուրոյին, նրա մերձավոր շրջապատին»:

«Հիմա Վենեսուելան համախմբված է արտաքին սպառնալիքի պատճառով, այսինքն՝ այնտեղ դրսևորվում է իր դրոշի շուրջ համախմբվելու էֆեկտը,- ասել է Դուդակովը։- Եվ, օրինակ, եթե համաշխարհային շուկա վենեսուելական նավթի մատակարարման խափանումներ լինեն, դա կբարձրացնի վառելիքի արժեքը ամենուր, ներառյալ ամերիկյան ներքին շուկան, քանի որ ԱՄՆ- ում շուկան շատ զգայուն է ցանկացած արտաքին ցնցումների նկատմամբ: Դրա համար էլ այստեղ, իհարկե, Թրամփը կրակի հետ է խաղում, և ես կարծում եմ, որ նա ինքը դա հասկանում է, այդ պատճառով դեռ պատերազմ կազմակերպելու վերջնական հրաման չի տալիս»:

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը սկսել է արդիականացնել ավելի քան 20 տարի առաջ լքված ԱՄՆ- ի ռազմածովային ուժերի Ռուզվելտ Ռոդսի բազան, ինչպես նաև սկսել է ենթակառուցվածքներ կառուցել Պուերտո Ռիկոյի քաղաքացիական օդանավակայաններում և Ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Վերլուծաբանները կարծում են, որ այս բոլոր գործողությունները մատնանշում են նախապատրաստությունը, որը կօգնի ամերիկացի զինվորականներին գործողություններ իրականացնել Վենեսուելայի տարածքում: Հոկտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, որ «հաջորդ քայլը կլինի ցամաքում»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ