ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փառավոր գործ

Փառավոր գործ
26.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 27
Ես արդեն շատ բան եմ կորզել ձեզնից, որպեսզի ձեր կյանքը այսուհետ իրոք բարեկեցիկ լինի: Քարը քարին դնելով կառուցեք ձեր կյանքն ամուր հիմքի վրա, իմանալով, որ այդ Հիմք- Ժայռը ձեր Վարդապետն է, այդ ժայռը Քրիստոսն է:
Ձեր կյանքը կդառնա կարգավորված ու հաջողությամբ իրագործված մի կյանք: Միայն թե երբե՛ք ձեր տեսադաշտից բաց մի՛ թողեք այն փառավոր գործը, որի համար կանչված եք դուք:
Թողո՛չ հարստությունը, ո՛չ հեշտ կյանքը, ո՛չ էլ մի որևէ այլ իրողություն չկարողանան հրապուրելով դուրս հանել ձեզ այն ճանապարհից, որի վրա ոտք դրել ու ահա անցնում եք Ինձ հետ` հրաշքներ գործելու ակնկալիքով:
Սիրե՛ք ու ծիծաղե՛ք:
Վստահե՛ք ու աղոթե՛ք:
Հաղթարշավի՛ ելեք սիրալիր խոնարհությամբ:
Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ