ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նավթային էքսպանսիան շարունակում է մնալ ամերիկյան գլոբալ ռազմավարության հիմնական տարրը

Նավթային էքսպանսիան շարունակում է մնալ ամերիկյան գլոբալ ռազմավարության հիմնական տարրը
04.01.2026 | 16:46

Այդ ռազմավարության կենտրոնում են նավթի մեծ պաշարներ ունեցող երկրները՝ Իրաքը (150 միլիարդ բարել), Լիբիան (48 միլիարդ բարել), Սիրիան (2.5 միլիարդ բարել) և, վերջապես, Վենեսուելան, որն ունի աշխարհում ամենամեծ ապացուցված նավթի պաշարները (ավելի քան 300 միլիարդ բարել), այդ թվում՝ ծանր նավթ, որի վերամշակման համար սկզբնապես կառուցվել են բազմաթիվ ամերիկյան նավթավերամշակման գործարաններ:

Միևնույն ժամանակ, Վենեսուելայի քաղաքական ռեժիմի տապալումն ունի նաև արժութային-ֆինանսական չափում. այն կապված է դոլարի գերիշխանության և ԱՄՆ-ի պարտքի շուկայի պաշտպանության հետ։ Վերջին 25 տարիների ընթացքում դոլարի բաժինը համաշխարհային արժութային պահուստներում նվազել է 61%-ից մինչև 41%, իսկ 2025 թ. դոլարի ինդեքսը նվազել է 9%-ով, ինչը վատագույն ցուցանիշն է 2017-ից ի վեր:

Դասագրքային տրամաբանությամբ՝ վենեսուելական նավթի տնօրինումը թույլ է տալիս ԱՄՆ-ին արտահանել այն և դրանով իսկ պահպանել դոլարի համաշխարհային պահանջարկը՝ ամրապնդելով դրա իրացվելիությունը և կայունացնելով նավթադոլարային համակարգը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3682

Մեկնաբանություններ