ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պետք է ստորագրել համազգային հայտարարություն

Պետք է ստորագրել համազգային հայտարարություն
11.01.2026 | 11:26

Ես էլ ոնց էս ընդդիմություն կոչված անբաններին ու Գարեգին երկրորդին բացատրեմ, որ պետք է ստորագրել համազգային հայտարարություն, որ էս դավաճան անասունը այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետ չէ, և սրա որոշումները առոչինչ են և ենթակա չեն կատարման Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Կոչ անել դադարեցնել վճարել հարկեր տուրքեր, հայտարարել քաղաքացիական անհնազանդություն, հայտարարել նոր ժամանակավոր կոալիցիոն կառավարության կազմը նոր վարչապետի գլխավորությամբ, հայտարարել կարգալույծ բոլոր տիրադավներին, հայտարարել համաներում և խոստանալ ազատել քրեական պատասխանատվությունից բոլոր ոստիկաններին ու ուժային կառույցների աշխատողներին, ովքեր այլևս չեն կատարի էս անասունի հրամանները։

Հայտարարել անմիջապես , որ նոր իշխանությունը չեղյալ է համարում բանկերին ունեցած ու պետական պաշտոն զբաղեցնող բոլոր քաղաքացիների մինչև 5միլիոն վարկերը։ Չեղյալ է հայտարարում տրանսպորտի, գույքահարկի և այլ թանկացումները։

Հայտարարում է, որ օրենքի ուժով պետական բյուջե անմիջապես, առանց դատարանի որոշման վերադարձվում են վերջին 10 տարվա բոլոր պարգևավճարները, որի արդյունքում անմիջապես 100 տոկոսով բարձրացնում է թոշակները։

3-ամսյա ժամկետում անկախ դատական հատուկ ստեղծված մարմնի կողմից քննում և ժողովրդին է ներկայացնում 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և լուծում մեղավորների պատասխանատվութան հարցը, ցմահ ազատազրկումը ամբողջ գույքի բռնագանձում, առանց համաներման իրավունքի։

Անմիջապես դաշնակցային նոր ավելի բարձր կարգի հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի դաշնության, Իրանի իսլամական Հանրապետության հետ ։

Բոլոր քաղաքացիներին կոչ անել անցնել զանգվածային անհնազանդության, պայմանով, որ նոր իշխանությունները այդ անհնազանդության ընթացքում քաղաքացիների կրած հնարավոր նյութական վնասները կփոխհատուցեն գործող թալանչի բանդայից բռնագանձված միջոցներից։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3047

Մեկնաբանություններ