ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պետք չէ անիմաստ խցկվել Իրան-Արևմուտք մեծ հակամարտության մեջ

Պետք չէ անիմաստ խցկվել Իրան-Արևմուտք մեծ հակամարտության մեջ
11.01.2026 | 13:53

Իրանի մասին գրառումներ, հայտարարություններ և վերլուծականներ հրապարակելիս ցուցաբերեք առավել զսպվածություն և չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է: Սա այն երկիրն է, որ երկարատև շրջափակման երեք տասնամյակների ընթացքում իր սահմանը բաց է պահել մեզ համար: Դեռ պարզ չէ՝ այս իրավիճակից Իրանը ինչպես դուրս կգա: Դեռ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի ներքաղաքական վայրիվերումներն ու կտրուկ փոփոխությունները տարածաշրջանային զարգացումների վրա: Հայաստանի փխրուն անվտանգային միջավայրը նկատի ունեցեք՝ անհեռատես և անմիտ որակումներ հնչեցնելուց առաջ: Ուկրաինական պատերազմի ավարտը չի երևում, իսկ ռուս-իրանական համագործակցությունը և 2025 թ. կնքված ռազմավարական համագործակցության մասին ՌԴ-Իրան համաձայնագիրը հուշում են, որ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական և իրանական գործոնները շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը: Հարգելի «փորձագետներ», Իրանը Վենեսուելա չէ: Մադուրոյին բռնեցին, թե չբռնեցին, վերջին հաշվով, ուղղակի ազդեցություն չունի Հայաստանի համար: Հարևան հսկա երկրի ցանկացած իրադարձություն կարևոր է մեզ համար: Իրանի պետական-քաղաքական համակարգի առանձնահատկությունների և էթնո-քաղաքական համապատկերի մասին տարրական քաղաքագիտական գիտելիքներ չունենալով՝ ձեզ ամեն տեղ մի ցուցադրեք: Եվ, ի վերջո, պետք չէ անիմաստ խցկվել Իրան-Արևմուտք մեծ հակամարտության մեջ: Սահմանին կանգնած են մեր երիտասարդները, նրանք դժվար և վտանգավոր ծառայություն են տանում, ի տարբերություն բազմոցներին փռված և կլորիկ գրանտներ ստացող մտքի գիգանտների:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ