ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա
19.01.2026 | 13:39

Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հրապարակային հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն առաջացնում են պետական իշխանության օրինականության և սահմանների հարցը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու միայն այն գործողությունները, որոնց համար ուղղակիորեն լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այդ լիազորություններից դուրս ցանկացած գործողություն ապօրինի է։

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա։ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական լեգիտիմությունը որոշելու, եկեղեցական որոշումները անվավեր ճանաչելու կամ եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք։ Հետևաբար, պետության ցանկացած միջամտություն եկեղեցու կառավարմանը դուրս է նրա իրավասություններից։

Երբ պետական պաշտոնյան հրապարակավ հայտարարում է եկեղեցական որոշումները առոչինչ կամ արտահայտվում է եկեղեցական ղեկավարության լեգիտիմության վերաբերյալ, նա գործում է առանց իրավական հիմքի՝ փաստացի կասեցնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը սահմանադրական կարգի տապալում է համարում նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի գործողության փաստացի դադարեցումը։

Այս հարցը հստակ դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ «Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», նրա ընդունած որոշումները «արժեք չունեն և առոչինչ են», ինչպես նաև հաստատեց Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակը։

Կառավարության ղեկավարի կողմից արված նման հայտարարությունները հանդիսանում են պետական իշխանության իրականացման ձև և կարող են ունենալ իրավական ու վարչական հետևանքներ։ Այդպիսով խոսքը վերաբերում է Սահմանադրության ուղղակի խախտմանն ու գործողությունների, որոնք կարող են ընկնել քրեական օրենսդրության կարգավորման դաշտ։

301 Հայերեն ՖԲ էջից

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ