ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանում տաքսի ծառայությունների մենաշնորհը Յանդեքսինն է

Հայաստանում տաքսի ծառայությունների մենաշնորհը Յանդեքսինն է
25.02.2026 | 11:06

Այլընտրանք գրեթե չկա։ Ժամանակին GG կար, Անի, Զեթ և այլ տաքսու ծառայություններ մատուցող, որ մի քանի փոքր թաղամասերի մակարդակով աշխատում էին։

Հիմա ուզես, չուզես Յանդեքսից ես օգտվելու։

Եվ այդ համակարգում ինչ շոֆեռ ասես, որ չեն ընդունում։ Այսօր, մի դեպք հետս տեղի ունեցավ, որ ինքնասիրությանս դիպավ ու

դրդեց բողոքս արտահայտեմ ապաշնորհ, անտակտ, կոպիտ, գռեհիկ, անբարյացկամ տաքսիստի նկատմամբ։

Բողոքս, անշուշտ Յանդեքսի օպերատորներին հայտնեցի, բայց լավ ինչու՞ ենք մենք էս օրն ընկել, որ ընտրության տարբերակ չունենանք, ինչու՞ են հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող ընդունում փողոցային, փնթի խուժանի տեսքով ու վարքով մարդկանց, ինչու՞ ենք թույլ տալիս, որ ամեն օր Հայաստանում բոլոր ոլորտներում տիրի բարդակ։

Որովհետև երկրի իշխանությանը բան չկա ասելու, որովհետև նրանց միայն ռադ անելու ջանք պետք է գործածվի։

Դիմանալու չի. տանից դուրս ես գալիս, խանութում մանրակրկիտ ամեն ապրանք պետք է ստուգես հին չլինի, իսկական կաթից, մսից մթերք առնես, տաքսիստը վրադ մուննաթ չգա, գործատուն աշխատածդ փողը առանց քո հազար անգամ հիշեցնելու տա։

Տո՛, հասարակ օդ լինի դուրսում շնչես։ Դա էլ չթողեցին, ինչքան ծառ կար կտրեցին, փողոցները քանդած, բակերում խմբերով իրար քֆուր տվող գյադեք, հա ու ամենուրեք զիբիլ։

ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ոնց եմ ես սաղիցդ զզվում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ