ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին

Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին
02.03.2026 | 11:31

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ միանում է Իրանի դեմ պատերազմին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Որոշումն ընդունվել է իրանական ուժերի կողմից իր տարածքում գտնվող ամերիկյան բազայի և մայրաքաղաքի ռմբակոծությունից հետո։

Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. իրանական հրթիռներ են արձակվել Օմանի թիրախների ուղղությամբ, որը քիչ թե շատ չեզոք դիրքորոշում ուներ։ Հարված է հասցվել Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներին։ Շարունակվում են հարվածները Պարսից ծոցի երկրներին՝ Բահրեյն, ԱՄԷ, Քուվեյթ, Հորդանան, Սաուդյան Արաբիա։ Իսրայելի դեմ հարվածներ են հասցրել եմենյան հուսիները։ Պակիստանում և Իրաքում ցուցարարները գրոհում են ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները։ Պատերազմում արդեն ներգրավված է 12 երկիր։

Ինչպես խոստովանել են իսրայելցի դիվանագետները, Իրանի շուրջ բանակցությունները խաբեություն էին։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի վրա հարձակման շուրջ պայմանավորվել էին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։ Ողջ բանակցային գործընթացը կեղծիք էր, որի նպատակն էր իրանական ղեկավարությանը հանկարծակիի բերելը։ Եվ դա նրանց հաջողվեց։

Մոտ 30 ռումբ է նետվել Ալի Խամենեիի նստավայրի վրա այն պահին, երբ այնտեղ հանդիպում էր ընթանում իրանական ղեկավարության հետ։ Ալի Խամենեին և Իրանի մի խումբ ռազմաքաղաքական ղեկավարներ, ինչպես նաև Խամենեիի դուստրերն ու թոռնուհին սպանվել են։ Իրանում ձևավորվել է ժամանակավոր խորհուրդ, որին փոխանցվել է երկրի կառավարումը։

Իրանական Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով սպանվել է 7-ից 12 տարեկան 148 երեխա։

Արևմտյան լրատվամիջոցները, հատկապես BBC-ն և CNN-ը, պատերազմը լուսաբանում են որպես Իրանի ագրեսիա Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ և լռության են մատնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը։

Հարցն այն է, թե որքան կշարունակվի այս հարձակումը։ Ամերիկացի մասնագետների տեղեկություններով՝ հարձակումը ծրագրված էր առավելագույնը 5 օրվա համար։ Այն կարող է տևել մի քանի շաբաթ։ Կամ էլ Իրանի ղեկավարությունը ճնշման տակ կգնա զիջումների։

«Ատոմային գիտնականների բյուլետենի» գիտնականները «Ահեղ դատաստանի ժամացույցի» սլաքներն առաջ են տվել։

Իրանից Ադրբեջան են տարհանվել Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի դիվանագետները։

Իրավիճակի բարդությունից ելնելով՝ Հայաստանի ղեկավարությունը ավարտել է կարկանդակներ ուտելը և սկսել է եգիպտացորեն ծամել։ Վարչակարգի քարոզիչներն ու աղանդավորները փառաբանում են իրենց կուռքին այն բանի համար, որ նման իրավիճակում նա շարունակում է նախընտրական արշավը և ուժեղացված սնունդը։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ