Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շինծու մեղադրանքով

Շինծու մեղադրանքով
04.03.2026 | 13:37

Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), ով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:

Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախնել, բայց իր հետ մեծահասակներ էին», - ասաց հարազատներից մեկը:

Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին:

2026 թ. փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը հրապարակեց դատավճիռներ՝ մի շարք մեղադրյալների նկատմամբ՝ ներառյալ Փաշայանին, ով դատապարտվեց 19 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը:

Free Armenian Hostages

Դիտվել է՝ 4720

Մեկնաբանություններ