Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրանի Մեջլիսի նախագահի ուղերձը հարևան երկրներին

Իրանի Մեջլիսի նախագահի ուղերձը հարևան երկրներին
05.03.2026 | 11:23

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ-Բաղեր Ղալիբաֆը դիմել է Իրանի հարևան պետություններին.

- Մենք հայտարարում ենք մեր բարեկամ, եղբայրական պետություններին, որ մեր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները նախատեսված են բացառապես ամերիկյան և իսրայելական ագրեսորներից մեր ինքնիշխանության պաշտպանության համար:

Մենք հույս ունենք, որ կասեցնելով այս խռովությունը մեր եղբայրների {հարևան պետությունների} միջև՝ մենք կվերադառնանք համագործակցության դարաշրջանին,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ղալիբաֆի հայտարարությունն ուղղված է այն հարևան պետություններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայանները, և որոնց ուղղությամբ իրականացվում է իրանական գրոհը:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ