Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ազատագրում

Ազատագրում
29.03.2026 | 21:59
Մարտի 30

Եղեք խաղա'ղ, ազատ ու հանգիստ, հանդա'րտ եղեք: Ես հսկո'ւմ եմ ձեզ: Խաղաղվեք Իմ սիրո' մեջ:
ՈՒրախացեք Սրբության Գեղեցկությա'մբ: Դուք Ի'մն եք: Ձեր ազատագրումը մո'տ է արդեն, բայց այդ դռները բացվում են շնորհակալությա'մբ և ուրախությա'մբ:
Աշխատիր մշտապե'ս ուրախ լինել. շա'տ երջանիկ ու շնորհակալության զգացումով լեցո'ւն:
Իմ Օրհնությունը չեմ տալիս նրանց, ովքեր իրենց անգործության են մատնել, այլ նրանց` ովքեր ուրախությամբ համակերպվել և լի են ակնկալիքներով: Խինդը արտահայտությունն է արտաքին ուրախության: Դրա համար է, որ հանձնարարում եմ ձեզ սիրե'լ ու խնդա'լ:
Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ