Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հիշեք՝ եթերում են Ալիևի «չմոները»

Հիշեք՝ եթերում են Ալիևի «չմոները»
13.05.2026 | 11:07

Նիկոլի ու նրա շայկայի «տղամարդկությունը» հերիքում է միայն հակադարձելու Լուկաշենկոյին՝ բոլորի կողմից անկյուն քշված ու ժամկետանց մի դիկտատորի: Բացի ճամարտակելուց, Լուկաշենկոն սրանց ոչինչ անել չի կարող, դրա համար էլ Նիկոլն ու նրա շայկան առնետի պես վրա են տալիս: Իսկ ահա Իլհամ Ալիևին երբեք չեն հակադարձի, երբեք:

Չեն հակադարձի այն Ալիևին, որը որպես դիկտատոր՝ 10 անգամ Լուկաշենկոյից վատն է, էլ չասած, որ ի տարբերություն Լուկաշենկոյի՝ Ալիևը հայ ժողովրդի ԹՇՆԱՄԻՆ Է, պատերազմական հանցագործ է: Սրանք Ալիևին երբեք չեն հակադարձում, որովհետև գործում է շատ պարզ ու հստակ ստրկամտության սխեմա. Նիկոլի շայկան անասնական վախ ունի Նիկոլից, իսկ Նիկոլը անասնական վախ ունի Ալիևից:

Ընդհանրապես՝ Նիկոլի ու նրա շայկայի մարդկային պսիխոտիպն այնպիսին է, որ իրենցից ուժեղի առաջ ծնկում են ու կոշիկները լիզում, իրենցից թույլերի վրա՝ դաժանաբար հարձակվում: Կան չէ՞ այդպիսի մարդիկ, որ բակում ծեծվող «չմո» են, և որպես դրա հոգեբանական փոխհատուցում՝ հարբում ու տանը կնոջն են ծեծում: Որովհետև, բացի այդ թույլ ու անպաշտպան կնոջից, ուրիշ ոչ մեկին չեն կարող ծեծել:

Այնպես որ, հաջորդ անգամ, երբ կլսեք, թե Նիկոլն ու նրա շայկան հակադարձում են Լուկաշենկոյին կամ նման մեկին, հիշեք՝ եթերում են Ալիևի «չմոները»…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3917

Մեկնաբանություններ