Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ապրելու ենք էլի ինչ-որ ժամանակ ատելության ու պառակտման մթնոլորտում

Ապրելու ենք էլի ինչ-որ ժամանակ ատելության ու պառակտման մթնոլորտում
13.06.2026 | 13:04

Ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է միջազգային դերակատարների համար:

Նրանք ստանում են ամեն ինչ, որովհետև ոչ լեգիտիմ իշխանությունը չունի հենարան։

Ոչ լեգիտիմ իշխանությունը ձեռնտու է բոլորին՝ առանց բացառության, բացի՝ սեփական պետությունից։

Արտաքին դերակատարները ստանում են ամեն ինչ՝ տվյալ պետության ֆունդամենտալ շահերի հաշվին։

Հայաստանի պարագայում, «լեգիտմության փոշին» կրելով, չէին կարողանում Հայաստանի շահերը պաշտպանել, էլ ուր մնաց՝ ընդհանրապես առանց լեգիտիմություն։

Օրենքի տեսակետից գուցե կարողանան համոզել, որ լեգալ են (օրինական), բայց ահա գիտակցական, համերաշխության տեսանկյունից անկասկած է, որ, հունիսի 7-ից հետո առավել ևս, մենք կունենանք իշխանություն, որը միայն նիկոլականների իշխանությունը կլինի, իսկ առնվազն 500.000-ից ավել մարդ այն չի համարի իր իշխանությունը։

Այս տեսանկյունից հունիսի լույս 8-ին Փաշինյանի հայտարարությունը ինքնին այն մասին էր, որ այսուհետ ինքը իր լոյալներին է միայն յուրային, իսկ մնացածը իր համար թշնամի են (անկախ նրանից՝ կուղղորդեն խոսքը միայն քաղաքական դերակատարների՞ն, թե՞ բոլորին):

Էնպես որ, ապրելու ենք էլի ինչ-որ ժամանակ ատելության ու պառակտման մթնոլորտում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5736

Մեկնաբանություններ