Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ես երջանիկ եմ և հպարտ մեր ժողովրդով

Ես երջանիկ եմ և հպարտ մեր ժողովրդով
15.06.2026 | 13:22

Դուք նույնիսկ չեք պատկերացնում ինչ բարի, ուժեղ , հզոր, խելացի և հայրենասեր ենք։

Երանելի են նրանք, ովքեր իրենց պատիվը ոսկու հետ չեն փոխանակել։

Երանելի են նրանք, ովքեր իրենց ազատությունը նվաստացման հետ չեն փոխանակել։

Երանելի են նրանք, ովքեր իրենց հոգին չեն փոխանակել մի բուռ արծաթի հետ։

Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 3091

Մեկնաբանություններ