ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեր հասարակության մի մասը կորցրել է իրականության զգացումը

Մեր հասարակության մի մասը կորցրել է իրականության զգացումը
08.02.2025 | 16:30

Երբ մարդը քնած է, թվում է, թե ոչինչ չի զգում, բայց իրականում․․․

Իրականում, երբ մրսում է՝ զարթնում է, շոգում է՝ զարթնում է,գլխի տակից բարձը հանես՝ զարթնում է, այսինքն, քնած մարդն անգամ զգոն է, զգում է տաքն ու ցուրտը, անհարմարությունն ու ցավը։ Միայն անզգա է դառնում հարբածը, իրականության զգացումը կորցրածը:

Շատ եմ լսել, որ մեր ժողովրդին մեղադրում են քնած լինելու մեջ, մինչդեռ, քնած մարդն ամենազգայունն է, քանի որ արթուն ժամանակ միջանցիկ քամին չես զգա, իսկ քնած ժամանակ այն իսկույն զգում ես։ Ասածս այն է, որ մեր հասարակության որոշ մասը ոչ թե քնած, այլ պարզապես հարբած ու իրականության զգացումը կորցրած է: Ցավոք սրտի, հարբածին ուշքի է բերում միայն սառը ցնցուղը, որի հետևանքով մարդը կարող է հիվանդանալ, հասնել մինչև մահվան դուռը․․․ Մի եղեք հարբած, զգոնությունը կորցրած:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5715

Մեկնաբանություններ