ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թշնամու վտանգները հնարավոր է չեզոքացնել, եթե ոչ միայն դիմադրում ես, այլև՝ հակահարված տալիս

Թշնամու վտանգները հնարավոր է չեզոքացնել, եթե ոչ միայն դիմադրում ես, այլև՝ հակահարված տալիս
12.08.2026 | 15:39

300 հազար ադրբեջանցիների մասին խոսող հայ քաղաքական գործիչները պարտավոր են խոսել նաև 465 հազար հայերի մասին, որոնք 1988-92 թվականներին բռնի տեղահանվել են Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից ու Գարդմանից (Գանձակ, Քարհատ, Գետաբակ, Շահումյան և այլն):

Թշնամու վտանգները հնարավոր է չեզոքացնել, եթե ոչ միայն դիմադրում ես, այլև՝ հակահարված տալիս։

Ադրբեջանը այդքան լկտիացել է, քանի որ Հայաստանից ոչ մի քաղաքական ապտակ չի ստանում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8135

Մեկնաբանություններ