ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Անննասուն» երկիր է

«Անննասուն» երկիր է
08.09.2026 | 16:52


Իրական պատմություն

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հեռախոսով խոսելով դուրս եկա: Դրսում 10-12 ոստիկան կար: Փորձեցի Իսահակյան փողոցն անցնել անցման համար չնախատեսված վայրում (սխալ գործեցի): 4-5 ոստիկան շարժվեցին դեպի ինձ: Հաշվի առնելով փոքր տեղանքում (առավելագույնը` 30 քմ) առկա, ինչպես նաև ինձ մոտեցած ոստիկանների քանակը, հեռախոսով զրուցակցիս ասացի, որ «ոստիկանական պետություն է դարձել»: Ոստիկաններից «գլխավորը» մոռացավ ինձ մոտենալու պատճառը և սպառնալից տոնով հարցրեց, թե ասելով «ոստիկանական պետություն», ես ի՞նչ նկատի ունեմ: Հետաքրքրվեցի, թե ինքը որ պետության մասին մտածեց: «Գլխավորը» պատասխանեց` Հայաստանի Հանրապետության: Ասացի, որ սխալվում է, քանզի ես նկատի ունեի ... Շվեյցարիան:
Իսկ այժմ պատասխանեք, թե ինչպես է կոչվում այն պետությունը, որտեղ փողոցում հերթապահող ոստիկանները բանուգործը թողած լսում են հեռախոսային խոսակցությունները: Այո, ճիշտ եք: Ոստիկանական պետություն է ... Շվեյցարիան:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 6569

Մեկնաբանություններ