ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մինչ Ադրբեջանը ներկայիս Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես իր պատմական հայրենիք, Հայաստանում նախաձեռնվում է սեփական պետականության պատմաիրավական հիմքերի վերանայում

Մինչ Ադրբեջանը ներկայիս Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես իր պատմական հայրենիք, Հայաստանում նախաձեռնվում է սեփական պետականության պատմաիրավական հիմքերի վերանայում
24.11.2026 | 21:46

Քաղաքական խոսույթում գրեթե չի քննարկվում, թե ինչ օրգանական կապ կա Հայաստանի Անկախության հռչակագրին սահմանադրական հղումից հրաժարվելու և Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի միջև։

Անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ։ Այն մեր պետականության հիմնադիր քաղաքական-իրավական փաստաթուղթն է, պատկերավոր ասած՝ մեր պետության ծննդականը։

Ավելին՝ Հռչակագրի 12-րդ կետով հենց Հռչակագիրն է սահմանվում որպես Հայաստանի Սահմանադրության մշակման հիմք։

Մինչ Ադրբեջանը ներկայիս Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես իր պատմական հայրենիք, Հայաստանում նախաձեռնվում է սեփական պետականության պատմաիրավական հիմքերի վերանայում։

Հասկանու՞մ եք, Ադրբեջանը փորձում է պատմական հիմնավորում ստեղծել Հայաստանի տարածքի նկատմամբ իր հավակնությունների համար, մյուս կողմից՝ Հայաստանից պահանջում է հրաժարվել սեփական հիմնադիր փաստաթղթին սահմանադրական հղումից։

Ադրբեջանն իր Սահմանադրության նախաբանում պահպանում է հղումը 1991 թվականի պետական անկախության սահմանադրական ակտին, որն իր հերթին հիմնվում է 1918 թվականի Անկախության հռչակագրի վրա։

Ադրբեջանի՝ 1919 թվականին ներկայացրած տարածքային հավակնություններն ընդգրկում էին ներկայիս Հայաստանի զգալի հատվածներ, այդ թվում՝ Սյունիքն ու Վայոց ձորը։ Այս հանգամանքի մասին 2024 թվականին հրապարակայնորեն խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Այս երկու գործընթացների համադրությունը չի կարելի դիտարկել բացառապես Արցախի կորստի (որը, համոզված եմ, ժամանակավոր է) համատեքստում։ Հարցն արդեն առնչվում է բուն Հայաստանի Հանրապետության պետականության պատմական լեգիտիմությանը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ