ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ռոբերտ Քոչարյանի արձագանքն իրավիճակին

Ռոբերտ Քոչարյանի արձագանքն իրավիճակին
04.04.2016 | 11:41

«Ազատություն» ռադիոկայանին տված պարզաբանման մեջ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի արձագանքը իրավիճակին:


«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը»,- «Ազատությանը» հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին ցուցաբերում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը»,- հայտարարեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը: Այդ մասին հայտնում է Ազատությունը:

Դիտվել է՝ 8253

Մեկնաբանություններ