ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աստծո մասին Դարվինի նամակը

Աստծո մասին Դարվինի նամակը
14.12.2017 | 23:27

Չառլզ Դարվինի նամակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 125 հազար դոլարով՝ սպասվածից երկու անգամ ավելի թանկ: 1878-ին «Տեսակների ծագումը» աշխատության ընթերցող Ջեյմս Գրանտը խնդրել է Չառլզ Դարվինին մեկ-երկու բառով բացատրել՝ էվոլյուցիոն տեսությունը հերքու՞մ է Աստծո գոյության ապացույցները:

Գիտնականը նրան ուղարկել է երեքէջանոց նամակ` հրաժարվելով հակադրել գիտությունը և կրոնը: Դարվինը այդպես էլ չի պատասխանել՝ հավատում է Աստծուն, թե ոչ: Նա գրել է, որ հարցի ամբողջական պատասխանը էսսե է պահանջում, իսկ ինքը չունի ոչ ուժ, ոչ առողջություն: Բարձրագույն ուժերի գոյության ամենակարևոր ապացույց նա համարել է բնազդը կամ ինտուիցիան:

Դիտվել է՝ 4655

Մեկնաբանություններ