Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Անխնա մսխում է պետական ռեսուրսները

Անխնա մսխում է պետական ռեսուրսները
18.01.2026 | 14:08

Նիկոլ Փաշինյանը, որ մինչև 2018 թվականը երբեք աչքի չի ընկել Աստծու, եկեղեցու նկատմամբ սիրով, այսօր Չարենցավանում իր շրջիկ աջակիցների հետ մասնակցում է զեղչված պատարագի։ Եվ այդպես՝ ամեն կիրակի, տարբեր տեղերում։

Գյուղերում հազարավոր հեկտար վարելահողեր չեն մշակել, աշնանացան չեն արել, քանզի վառելիքը թանկ է, գյուղացին այդքան փող չունի, իսկ Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրս կիրառելով, հարյուրավոր ոստիկանների, թիկնապահների, պետական պաշտոնյաների ներգրավելով կեղծ պատարագներին, անխնա վառելիք է մսխում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ