Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.10.2012 | 11:14

«Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հավատով, ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ` մարդասպանները։ Ձեր արծաթը փորձված չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, ձեր իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին»։ Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը` Իսրայելի ամենազոր Աստվածը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին»։
Եսայու մարգարեություն
1. 21-24

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ