ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածը

Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածը
16.03.2013 | 18:48

Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը կարող են ուղեղի կաթվածի վտանգը նվազեցնել 14-20 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ճապոնիայի Ուղեղային ու սրտանոթային ազգային կենտրոնի հետազոտողները 45-74 տարեկան ավելի քան 83 հազար ճապոնացիների շրջանում հարցում են անցկացրել, թե որքան հաճախ են սուրճ և կանաչ թեյ օգտագործում։

Ուսումնասիրությունը տևել է 13 տարի։ Արդյունքում պարզվել է, որ ամեն օր առնվազն մեկ գավաթ սուրճը 20 տոկոսով նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը։

Սուրճի ավանդական բաժակի ծավալը Ճապոնիայում 170 միլիլիտր է կազմում։

Այն մարդիկ, ովքեր ամեն օր 2-3 գավաթ կանաչ թեյ են խմել, 14 տոկոսով նվազեցրել են կաթված ստանալու հավանականությունը, իսկ այդ ըմպելիքի սիրահարները, ովքեր առնվազն 4 բաժակ են խմում, վտանգը նվազեցրել են 20 տոկոսով։

Հետազոտության մասնակիցները, որոնք օրական առնվազն մեկ բաժակ սուրճ կամ երկու բաժակ կանաչ թեյ են օգտագործել, 32 տոկոսով քիչ հավանական է, որ ուղեղային արյունազեղում ունենան։

Հետազոտողները նշում են, որ երկու խմիչքների դրական ազդեցությունը սրտանոթային համակարգի առողջության վրա բացատրվում է այն հանգամանքով, որ դրանք կանխում են արյան թանձրացումը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ