Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԲՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

ԲՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»
30.05.2013 | 19:01

Տեղեկությունները, որ ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանից պահանջում են կուսակցությունից հեռացնել խմբակցության որոշ պատգամավորների, ովքեր ԲՀԿ որոշումներին հակասող քվեարկություններ են կատարում ԱԺ-ում, խոսում են ԲՀԿ առանց այն էլ խախուտ տանիքի խարխլման մասին: Ստացվում է, որ ընդդիմության, այս պարագայում, ՀԱԿ կուսակցության` ԲՀԿ-ով ՀՀԿ-ի հիմքերը թուլացնելու ջանքերը հակառակ էֆեկտն են տալիս, և ԲՀԿ-ն ինքն է հայտնվել հեղհեղուկ վիճակում: Այդ պատգամավորները, կարծում ենք, չեն էլ ենթադրել, որ ԲՀԿ ընդդիմադիր խաղերը կարող են հեռուն գնալ, ու ամեն անգամ, երբ ԲՀԿ-ն հանրության աչքին հերթական թոզն է փչում, հենց նման պատգամավորների` իշխանամետ քվեարկությունների շնորհիվ է բացահայտվում ԲՀԿ իրական դեմքը: Փաստորեն, նման պատգամավորները իրականում փսորում են «Բարգավաճի» խաղերը, ու նրանք, ովքեր ինչ-ինչ դիվիդենտներ են շահում այդ խաղերից, անհնազանդներին հեռացնելու արշավ են սկսել:
Պատգամավորները, ովքեր գոնե ազնիվ են այնքանով, որ չեն թաքցնում իշխանության հետ հարաբերություններ չփչացնելու իրենց ձգտումները, խանգարում են նրանց, ովքեր ընդդիմությանը «до поры, до времени» հավատարմության խոստումներ են տալիս, քաջություն չունենալով նույն իշխանությունից վերջնականապես կտրվելու և ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու համար: Ստացվում է, որ ոչ միայն ՀԱԿ-ն է խաղում ԲՀԿ-ի հետ, այլև ՀՀԿ-ն է խաղ սկսել նրա հետ նույն հարթությունում: ԲՀԿ-ն, փաստորեն, իրեն ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք հռչակելով, ավելի խորացրեց իր` քաղաքական դաշտից վերանալու հավանականությունը: Սա կարող է օգտակար լինել թե´ ընդդիմության համար` իշխանության դեմ պայքարում հույսը դնելու սեփական ուժերի վրա, թե´ հասարակության համար` մեկընդմիշտ ձերբազատվելու բհկական տրակտորների ու հինգազարանոցների գայթակղիչ ստվերից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ