ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են
04.06.2013 | 16:41

Մայիսի 30-ին, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հեպատիտ Ա կասկածով երեք երեխա էր ընդունվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Նշված մանկատնից irates.am-ին փոխանցեցին, որ մանկատան երեխաներն ապաքինվում են:

Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նախատեսված է նյարդահոգեբանական խնդիրներով երեխաների համար:
Հիշեցնենք` մայիսի 29-ին, նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ, Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում վեց երեխա անցել է մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, փսխում, ջերմության բարձրացում:
Մանկատան բուժանձնակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երեխաներից երեքը դուրս են եկել այդ վիճակից, իսկ մյուս երեքը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Արաբկիր» բժշկական համալիր: Նախնական վարկածով երեխաներից երկուսի մոտ ախտորոշվել է դեղորայքային ալերգիա, իսկ մեկ երեխայի մոտ` հիպովոլեմիկ շոկ: Հոսպիտալացումից հետո երեխաներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն, կատարվել են լաբորատոր հետազոտություններ:
Ներկա դրությամբ երեխաների վիճակը կայուն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ