ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ձմեռը տաք է լինելու

Ձմեռը տաք է լինելու
29.11.2013 | 12:33

«Նոյեմբերի 29-ին և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, կառաջանա ձնածածկույթ, առանձին շրջաններում կլինի մառախուղ: Դեկտեմբերի մեկից տեղումները կդադարեն և մինչև ամսի չորսը կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով»,-այս մասին հաղորդել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

Թե ինչպիսի ձմեռ կլինի այս տարի, Գագիկ Սուրենյանը նշել է. «Հունվար և փետրվար ամիսներին երկու-երեք աստիճանով նորմայի սահմաններից տաք կլինի: Հնարավոր է առանձին օրերին անձրևի տեսքով տեղումներ լինեն: Մենք ունենալու ենք տաք ձմեռ, հատկապես դեկտեմբերի առաջին տասն օրերին բավականին տաք է լինելու»,-ասել է նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ