Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ-ի անկախության երաշխիքը ո՞րն է

ԲՀԿ-ի անկախության երաշխիքը ո՞րն է
20.01.2014 | 14:49

Շաբաթ օրվա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի հանրահավաքի վերաբերյալ մի քանի դիտարկում: Հանրահավաքն այնքան էլ բազմամարդ չէր, պարզապես երևանցիները կամ մոռացել են տասնյակ և հարյուր հազարանոց հանրահավաքների մասին, կամ գուցե նրանք այն համեմատում են ազատամարտիկների ամառային սակավամարդ հանրահավաքների հետ: Երիտասարդությունը շատ էր և կային մարդիկ, ովքեր նախկինում հրապարակ չէին գալիս ու հիմա հանրահավաքի են մասնակցել, բայց միտինգավորների որակական փոփոխություն իրականում չի եղել: Պարզապես օրենքը տարածվում է 1974-ից հետո ծնվածների վրա` մեկ, և երկրորդ` այն քաղաքական հնչերանգներ չէր պարունակում: Ի սկզբանե հաղորդված տեղեկությունը, թե չորս կուսակցություններն են հրավիրել, հետագայում հերքվեց` նշելով, որ այն ընդամենը քաղաքացիական նախաձեռնություն է, իսկ կուսակցությունները սատարում են: Վերջիններիս ներկայացուցիչները, ի դեպ, բավականին բոցաշունչ ելույթներ ունեցան, բայց քաղաքականապես որոշակի հագեցվածություն ուներ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի խոսքը, իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իր հերթական` հակաիշխանական, բայց իրականում լղոզված ու անհասցե ելույթն ունեցավ:

Վերջերս հաճախ են խոսում ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություների հնարավոր միավորման մասին: Շաբաթ օրվա հանրահավաքից պարզ չդարձավ, թե արդյոք այն հնարավո՞ր է: ԲՀԿ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս հանրահավաքում ինքը գերիշխող դեր ուներ: Միջանկյալ նկատենք, որ այս կուսակցության ղեկավարը, ըստ վերջերս հրապարակված լուրերի, նոր կազինո է կառուցում: Այս ամենի ֆոնին ԲՀԿ-ի կնքահայրը հարցազրույցներ է տալիս ընդդեմ գործող իշխանության: Ակնհայտ է, որ տասը տարի երկիրը կեղեքած Քոչարյանը աստիճանաբար քաղաքական դաշտ թափանցելու քայլեր է անում: ԶԼՄ-ներում հնչում են կարծիքներ, որ նա այսօրվանից 2018-ի հայտ է ներկայացնում: Այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում: Թույլ կտա՞ն ընդդիմադիրները Քոչարյանի վերադարձը: Ընդդիմությունը որքանո՞վ է վստահ իր` Քոչարյանին սատարելու հարցում: Չէ՞ որ նա մի անգամ արդեն դրժել է Վազգեն Սարգսյանին տված խոստումը` 1998-ին` թեկնածությունը դնելով: Կամ որքանո՞վ է համոզված ընդդիմությունը, որ Քոչարյանը գործող իշխանության իրական հակառակորդն է: Գուցե երկուստեք պայմանավորվածություն կա` իշխանությունը փոխանցելու: Կամ` ո՞վ կարող է վստահ լինել, որ ԲՀԿ-ն Քոչարյանի հետ կապ չունի: Մինչև այս հարցերի պատասխանները ընդդիմությունը չունենա, ԲՀԿ-ի ակտիվության համար ոգևորվելու պատճառ չկա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ