Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Դ!ԵՄ ԵՄ». լուսավորման երթ

«Դ!ԵՄ ԵՄ». լուսավորման երթ
20.02.2014 | 10:58

Փետրվարի 21-ին՝ ժամը 19.00, Մատենադարանի մոտից կմեկնարկի «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության լուսավորման երթը։ Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում իրենց հետ բերել լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով): Երթուղին է՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Ազատության հրապարակ:
Երթի նպատակներն են՝ ևս մեկ անգամ բարձրացնել բողոքի ձայնն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու քաղաքացիների վճռականությունը։ Կազմակերպիչները կոչ կանեն հետևել ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների օրինակին, ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ