Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ-ին չեն կարող կաշկանդել

ԲՀԿ-ին չեն կարող կաշկանդել
28.02.2014 | 14:23

Մարտի մեկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկա կլինի հանրահավաքին: «Ես մարտի 1-ին լինելու եմ Ազատության հրապարակում, և ԲՀԿ ցանկացած անդամ կարող է գտնվել Ազատության հրապարակում, ոչ մի արգելք չկա»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ այդ հարցով հանձնաժողով ստեղծվի, և քվեարկության ժամանակ ակնհայտ կդառնա, թե որ քաղաքական ուժն է մտադիր պարտակել այդ դեպքերը: «Մենք վստահեցնում ենք, որ մեզ ոչ ոք չի կարող կաշկանդել ոչ մի հարցում, եթե ԲՀԿ-ն զգա, որ հանձնաժողովն իր աշխատանքները տանում է ոչ նպատակահարմար ուղղությամբ, ապա կհրաժարվի աշխատելուց այդ հանձնաժողովի կազմում»,- անդրադառնալով «գազային» հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի առաջարկին` ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ