Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրավունք և պարտականություն

Իրավունք և պարտականություն
14.04.2014 | 17:47

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ կլինեն նոր կառավարության կազմում՝ նշելով, որ նախագահը շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նոր վարչապետին ներկայացնելու արարողությունից հետո Հովիկ Աբրահամյանը ճանապարհել է Սերժ Սարգսյանին, և լրագրողներին հաջողվել է նրան մի քանի հարց ուղղել:

«Իրավունք և պարտականություն եմ զգում»,- սրանք էին Աբրահամյանի առաջին բառերը՝ որպես վարչապետ լրագրողների հետ շփվելիս:
«Ես մեր խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, նաև փորձագիտական խմբերի հետ: Բոլորի կարծիքները լսելու եմ»,- փոխանցեց նորանշանակ վարչապետը:
Հարցին, թե նախատեսո՞ւմ է ոչ իշխանական ուժերից կառավարության անդամներ ունենալ, Աբրահամյանը պատասխանել է. «Եթե ցանկություն կլինի, հանրապետության նախագահը հիմա բանակցում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, և որոշումները մենք միասին կկայացնենք»: Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է անձամբ ինքը տեսնում կառավարության կազմում, Աբրահամյանը պատասխանել է՝ բոլոր տեսակի:
Անդրադառնալով տնտեսության բարելավման ուղղված իր ձեռնարկելիք առաջին քայլերին՝ վարչապետը նշել է. «Առաջին քայլը լինելու է լսել բոլոր քաղաքական ուժերին, մենք միասին պետք է որոշում կայացնենք: Ես լինելու եմ շատ թափանցիկ, բաց, հասանելի բոլորի համար»:

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ