Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ամենևին վստահ չեմ, որ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ամենևին վստահ չեմ, որ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն
20.07.2014 | 01:48

Սարսափելի ողբերգություն է մալազիական օդանավի կործանումը, ու ամենևին վստահ չեմ, որ այդ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը միտումնավոր է թիրախ դարձրել հատկապես մալազիական ավիաընկերության մարդատար օդանավը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կատարվածը պատահականություն համարել: Ավիացիոն աղետների պատմության մեջ դժվար թե մեկ ուրիշ նման դեպք հիշվի, երբ ընդամենը երեք-չորս ամիսների ընթացքում նույն ավիաընկերությանը պատկանող երկու նույնատիպ խոշոր մարդատար օդանավերն աղետի ենթարկվեն այսօրինակ առեղծվածային պայմաններում: Կարող եմ հիշել, թերևս, միայն Արմավիայի երկու օդանավերի կործանման պատմությունը, սակայն այս դեպքում, ըստ տարածված տեղեկատվության, օդանավերից մեկը հրդեհվել էր գետնի վրա՝ վերանորոգման աշխատանքներ կատարելիս, իսկ մարդկային զոհերը Սոչիի աղետի ժամանակ ունեցանք: Դոնեցկյան այս աղետի անմիջական մեղավորների մասին որևէ բան ասել չեմ կարող, սակայն ակնհայտ է, որ կատարվածը կօգտագործվի ներուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված հակառակորդների և այլևայլ շահագրգիռ պետությունների կողմից՝ քարոզչական նպատակներով:

Դիտվել է՝ 4483

Մեկնաբանություններ