Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դարբինը չէ մեղավորը, այլ նրան դարբնոցը, սալն ու մուրճը վստահողներն են մեղավոր

Դարբինը չէ մեղավորը, այլ նրան դարբնոցը, սալն ու մուրճը վստահողներն են մեղավոր
17.02.2015 | 15:30

Ճարտարապետությունը ոչ միայն շենքերի նախագիծն ու դրանց արտաքին և ներքին ձևավորումը մշակող գիտություն և մասնագիտություն է ,այլև աշխարհայացք է, ազգային մտածողության և հոգեկերտվածքի ըմբռնում է, ազգային մշակույթն իր մեջ կրելու, այն զարգացնելու և գալիք սերունդներին փոխանցելու փիլիսոփայություն է:

Ինչ ասես և ինչպես ասես կարելի է կառուցել, և մարդկության պատմությունն ապացուցել է, որ դրանք երկար կյանք չեն ունենում:
Այդ «ինչն» ու «ինչպեսը» վաղուց մոռացվել են և անհետացել մարդկային քաղաքակրթության հիշողությունից , բայց ճարտարապետական ուրույն ոճերն իրենց ազգային և համամարդկային փիլիսոփայական իմաստն ու արժեքը պահպանել են ու շարունակ զարգացրել:
Ճարտարապետությունն արհեստ չէ, որ մի քիչ լավ, մի քիչ վատ, ծուռ կամ վատորակ կարված հագուստի, կոշիկի, սեղանի կամ աթոռի համար էական չլինի. դրանք էլ իրենց կրողն ու գործածողը կունենան...
Ճարտարապետությունը ազգային մշակույթի կարևորագույն վավերագրերից մեկն է՝ գրված համազգային հոգևոր մատյանում, որի բովանդակությունը իսկական ճարտարապետը քաղում է ազգի հոգևոր, բարոյական և մտավոր անդաստանից, որտեղ գալիք հազարամյակների համար դարերով ամբարվում են ազգային և համամարդկային իմաստությունը, սերը, բարոյականությունը:
Այդ ամենը ոչ ոք խաթարելու իրավունք չունի՝ նորարարության կեղծ փաստարկներով:
Մերօրյա Երևանի ճարտարապետական կառույցներն իրենց ապազգային և ոչ համամարդկային լուծումներով վկայում են, որ նախագծողները հեռու են Ճարտարապետ լինելու շնորհից:
Նման պարագայում ես ասում եմ՝ անփորձ դարբինը չէ մեղավորը, այլ նրան դարբնոցը, սալն ու մուրճը վստահողներն են մեղավոր:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ