Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ կանոնակարգ և պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

ԱԺ կանոնակարգ և պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ
30.11.2016 | 16:19

ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը՝ ձայների 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը՝ ձայների 95 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ