Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ծառուկյան․ Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա

Ծառուկյան․ Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա
13.03.2017 | 23:30

«Ծառուկյան» դաշինքը ընտրողների հետ հանդիպումներ է անցկացրել Արագածոտնի մարզում: Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական քարոզարշավի ընթացում դեռևս չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Նա խոսեց Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման մասին՝ առաջնային խնդիր համարելով ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորության ապահովումը: Ապարանում, Թալինում, Աշտարակում քաղաքացիները Գագիկ Ծառուկյանին դիմում էին նամակներով ու տարբեր խնդրանքներով՝ հիմնականում նյութական օգնության: Անցած շաբաթ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ նման օգնությունը քարոզարշավի ընթացքում և ապրիլի 2-ից հետո դրամական օգնություն տրամադրելու խոստումը կդիտվի ընտրակաշառք:


Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը՝ «Մարդ չկա, որ դիմի, օգնած չլինեմ: Պարոն Մուկուչյանն էլ օրենք ա հանում՝ մարդկանց խոստում էլ չտաս: Մարդիկ ասում եմ, ասում եմ՝ խնդիր չկա, ապրիլի 2-ից հետո գնացեք էս հասցեով, ասում ա՝ չէ, խոստումն էլ ա ընտրակաշառք: Լավ, մարդիկ թող մեռնեն: Ոչ մի բան էլ չեմ խոստանում, ժողովուրդ ջան: Պարոն Մուկուչյանը արգելել է»: Գագիկ Ծառուկյանին ուղեկցող անձինք հավաքում էին քաղաքացիների նամակ-խնդրանքները՝ խոստանալով, որ անպայման կանդրադառնան դրանց:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ