Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները ստարտափ են հիմնել, որը կներկայացնեն ԴիջիԹեքում

«Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները  ստարտափ են հիմնել, որը կներկայացնեն ԴիջիԹեքում
08.09.2017 | 06:39

Ապրիլյան մարտերից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել և իրականացնում է «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆՆ այս ծրագրի շրջանավարտներից է, մասնակցել է ապրիլյան պատերազմին, ավարտել զինծառայությունը, այնուհետև մասնակցել «Բանակից՝ ՏՏ ոլորտ» նախաձեռնությանը։


Հովհաննեսը նշում է, որ ծրագրի շրջանակներում ուսուցումից հետո պրակտիկա է կազմակերպվում, և իրենց լավ դրսևորած երիտասարդներն անցնում են աշխատանքի ՏՏ ոլորտի ընկերություններում՝ լուծելով զբաղվածության հարցը։ Հովհաննես Մկրտչյանն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում խմբավար է աշխատում, տարբեր ծրագրերում դասընթացավար է, այժմ արդեն ուսուցանում է զորացրված այլ տղաների։ Ասում է, որ բանակում ծառայած իր շատ ընկերների խորհուրդ է տվել մասնակցել այդ դասընթացներին, և մի մասն արդեն աշխատում է։ Զինծառայողները բավականին տեղեկացված են «Բանակից՝ ՏՏ ոլորտ» անվճար դասընթացների մասին, բայց շատ ավելի լավ կլինի, եթե զորամասերում այդ մասին տեղեկատվական պաստառներ փակցվեն։
Խոսելով «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի արդյունավետության մասին՝ Հովհաննեսը նշում է, որ այն հաջողված է։ Մասնավորապես, 7-հոգանոց այն խմբից, որտեղ ինքն էր սովորում, չորսն աշխատանքի են ընդունվել։ Նա ընդգծում է, որ այս ծրագրի մասնակիցները ֆինանսապես անկախ են դառնում. որևէ ռեսուրս չես օգտագործում. քո գիտելիքներն են, որոնք կարողանում ես կապիտալի վերածել։


Զորացրված և ՏՏ դասընթացներին մասնակցող ներկայիս խմբի անդամ ԱՐԱՄ ԲԱԲԱՅԱՆԻ գաղափարի շուրջ Հովհաննես Մկրտչյանը համախմբել է դասընթացի սաներին, ու համատեղ ստեղծել են ավտոմեքենաների կայանման բջջային հավելված, որը վարորդներին տեղյակ է պահում անհրաժեշտ տարածքում ազատ կայանատեղերի մասին։ Այս հավելվածը բացառիկ է։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք «ԴիջիԹեք-2017» ցուցահանդեսին ներկայանալու են առանձին ստարտափով և ցուցադրելու են իրենց նորաստեղծ ափլիքեյշնը, ինչպես նաև՝ «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը։ Ազատ կայանատեղերի մասին լուծումը գործում է iOS և Android համակարգերում, ԴիջիԹեքում այս լուծումով մասնակցելու նպատակն է հանրայնացնել այն, ունեն կոմերցիոն նպատակներ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ