Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր խորհրդարանի առաջին նիստը` գուցե դեկտեմբերի 24-ին

Նոր խորհրդարանի առաջին նիստը` գուցե դեկտեմբերի 24-ին
03.11.2018 | 13:33

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 24-ին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Աժ արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:


Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ԿԸՀ-ն քվեարկության օրից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:


Դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 24-ն է։
Այսպես կարող է լինել, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն և վերահաշվարկի պահանջ մասնակից քաղաքական ուժերը չներկայացնեն: Այդ դեպքում խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի օրը կարող է հետաձգվել։

Դիտվել է՝ 3168

Մեկնաբանություններ