Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.11.2018 | 00:25

Որդինե՛ր, լսեցե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստությունը, քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ. մի՛ թողեք իմ պատվիրանները, որովհետև ես ևս հնազանդ որդի էի հորս համար և սիրելի էի մորս աչքին։ Նրանք սովորեցնում էին ինձ և ասում. «Թող մեր խոսքը հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր, իմաստությու՛ն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր և մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները և մի՛ շեղվիր իմ շուրթերի խոսքերից։ Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահպանի քեզ։


Առակներ 4. 1-6

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ